ՌԴ ՊՆ-ն խափանել է ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակումը Դոնբասի վրա. Կոնաշենկով

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ - մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում իրականացվում է խիստ հաստատված ծրագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը խափանել է մարտին պլանավորված ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակումը Դոնբասի Հանրապետության վրա և փրկել տասնյակ հազարավոր կամ նույնիսկ հարյուր հազարավոր կյանքեր: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ - մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռուս զինվորականներին հաջողվել է բացահայտել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի հունվարի 22 - ի գաղտնի հեռագրային ծածկագրերը` Դոնբասում հարձակում նախապատրաստվելու համար։ Նախապատրաստությունը պլանավորվում էր ավարտել մինչև փետրվարի 28-ը, որպեսզի մարտին ձեռնամուխ լինի մարտական խնդիրների կատարմանը:
Կոնաշենկովը պարզաբանել է, որ Կիևը փետրվարին սկսել է պատրաստվել Ուկրաինայի արևելքում տեղակայված հարվածային խմբավորման հարձակման համար՝ ավիացիայի և հրթիռային համալիրների աջակցությամբ, սակայն ռուսական ռազմական գործողությունը խափանել է ուկրաինական բանակի լայնամասշտաբ հարձակումը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում:
Գեներալը հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում իրականացվում է խիստ հաստատված պլանի համաձայն:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։