Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան ապրիլի երկրորդ տասնօրյակում է նախատեսված. Զախարովա

Մարիա Զախարովան հայտնել է նաև, թե Արարատ Միրզոյանի` Մոսկվա կատարելիք աշխատանքային այցը երբ է նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Մոսկվա աշխատանքային այցն էլ ապրիլի 8-ին է նախատեսված։
Նշվում է նաև, որ նախապատաստվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր` ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ ապրիլին նախատեսված է նաև իր այցը Ռուսաստանի Դաշնություն։
Վարչապետը հավելել էր` այցի նախապատրաստական փուլում են։