Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով

Ջալինա Փորթերը հայտնել է, որ զորքերի տեղաշարժը և այլ էսկալացիայի այլ միջոցառումները անպատասխանատու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժը և այլ էսկալացիայի այլ միջոցառումները անպատասխանատու են և անհարկի սադրանք են ստեղծում»,–ասել է նա։
Փորթերը հավելել է, որ ուշադիր հետևում են շփման գծի երկայնքով տիրող իրավիճակին։
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն կապի ուղիղ միջոցները, որպեսզի անհապաղ դեէսկալացիա իրականացնեն»,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել։ Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդագրություններով։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Այսօր Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են: