Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

2019-ից հետո Երևանի կենդանաբական այգին տնօրեն չունի. ԺՊ-ները հերթով ազատվում են պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Մկրտչյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ Արևիկ Մկրտչյանն այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2019-ից այգին տնօրեն չունի։ Այսպես. 2019-ի նոյեմբերին այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատվելուցհետո ԺՊ նշանակվեց Վլադիմիր Սիմոնյանը, ապա Արևիկ Մկրտչյանը։
Ինչու են սատկել Երևանի կենդանաբանական այգու թռչունները. պարզաբանում
Հավելենք, որ կենդանիների անկման տարօրինակ դեպքերի հետ կապված` 2018 թվականից այգու աշխատակիցները ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացվում։
Վերջին անկման դեպքը գրանցվել էր փետրվարի 15-ին։ Կենդանաբանական այգու յագուարի սատկելու լուրը հայտնել էր անձամբ տնօրենի ԺՊ–ն։