Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը միջազգային մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Հայ լրագրողների հավաքականը
Հայաստան–Ալեքսանդրիա խաղն ավարտվել է 2։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Եգիպտոսում ընթացող Լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարում հայկական թիմը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Հայաստան–Ալեքսանդրիա խաղն ավարտվել է 2։0 հաշվով։ Բագրատ Կազումյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։
Մրցաշարն անցկացվում է մարտի 23-ից 25-ը։ Մեր հավաքականը 2019 և 2021 թվականներին կայացած մրցաշարերում գրավել էր երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։
Հայաստանի հավաքականից բացի մրցաշարին այս տարի մասնակցում են 12 լրագրողական թիմեր Բելգիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Մոլդովայից, ինչպես նաև Եգիպտոսը ներկայացնող մի քանի թիմեր։
Թիմերը բաժանվել են 3 խմբերի, Հայաստանի լրագրողների հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիայի, Մարոկկոյի և Հուրգադայի թիմերը։