Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա շիշ են շպրտել Փարիզում․ ԶԼՄ-ներ

Փարիզ
Նա, ով ենթադրաբար շիշը շպրտել է Զեմուրի ուղղությամբ, բերման է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրի վրա շիշ են շպրտել Փարիզի հյուսիսում գտնվող Պորտ դը լա Վիլլետ զբոսայգի կատարած այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները
Այն պահին, երբ Զեմուրը շփվել է այդ շրջանի բնակիչներից մեկի հետ, նրա ուղղությամբ ինչ-որ առարկա է թռել։ Զեմուրի թիկնապահներն անմիջապես ծածկել են նրան։
«Ահա տեսնում եք` սա է Փարիզը, սա է այսօրվա Ֆրանսիան»,- արձագանքել է Զեմուրը։
Figaro թերթի փոխանցմամբ՝ թեկնածուի վրա ջրով շիշ են նետել։
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ Զեմուրի վրա ենթադրաբար շիշ շպրտած մարդը ձերբակալվել է։
Մարտի կեսերին Զեմուրի վրա ձու էին շպրտել։
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ցուցակում 12 քաղաքական գործիչ կա: Նրանց թվում է գործող նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել