Էդմոնդ Ղազարյանն ազատվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Էդմոնդ Ղազարյան
Ղազարյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020-ի ապրիլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ, որ ծառայել եմ Նորք–Մարաշին՝ մարաշեցուն հատուկ արժանապատվությամբ՝ ձեզանից ստանալով այն զորեղ ուժը, որը դուք ժառանգել եք հայրենի «էրգրի» հողից ու ջրից»,–գրել է նա։
Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Հիշեցնենք, որ Ղազարյանը 2019-ի ընթացքում եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, այնուհետև մինչև 2020-ի փետրվարը` ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020-ի ապրիլին։
Նիկոլ Փաշինյանն իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին նոր պաշտոն կտա. «Հրապարակ»