Չհասցնելով վայելել նախորդ մեդալները` մեր հրաձիգները ևս 2 ոսկի են նվաճել

Մեջտեղում` Գոհար Հարությունյանը
571 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գոռ Խաչատրյանը, իսկ 556 միավորով` Գոհար Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում մասնակցող հայ հրաձիգներից ևս երկուսը ոսկե մեդալի են արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Այսպես` 571 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գոռ Խաչատրյանը, իսկ 556 միավորով` Գոհար Հարությունյանը։
Մեջտեղում` Գոռ Խաչատրյանը
«Չհասցնելով վայելել նախորդ օրվա 2 մեդալները` այսօր մեր տաղանդավոր հրաձիգները նվաճեցին ևս 2 ոսկի»,–նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն:
Նույն վարժությունում Գյումրու մարզադպրոցի սան Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել Էստոնիայի ներկայացուցիչը:
Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին:
Եթե հաշմանդամ չլինեի, երևի գորշ կյանքով կապրեի. ինչպես Լուսինեն նվաճեց ռուսական լեռները