Բրիտանիայի ՆԳ նախարարը պրանկերների հետևից կրկնել է իր երկրին վիրավորող արտահայտությունը

Մեծ Բրիտանիային ՆԳ նախարարի հետ զրույցը պրանկերները հրապարակել են իրենց պաշտոնական ալիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում, որոնք նրան զանգահարել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից, ռուսերենով կրկնել է «անգլիչանկա գադիտ» (անգլուհին կեղտոտ բան է անում) արտահայտությունը:
Պրանկերներից մեկը խնդրել է ռուսերենով նախ արտասանել «Փառք Ուկրաինային» արտահայտությունը, ինչը, ենթադրաբար, նախարարն արել է, որից հետո՝ «անգլիչանկա գադիտ» արտահայտությունը։ Պրանկերն Ուկրաինայի վարչապետի անունից բացատրել է, թե դա նշանակում է «Անգլիան մեզ օգնում է»։
Բրիտանացի քաղաքական գործիչը կատարել է նաև այդ խնդրանքը, ինչպես նաև վերջում շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի «հերոսներին»՝ Վովային և Լեքսուսին՝ «Ուկրաինայի անկախության համար մղած պայքարի համար»:
Նախարարի հետ զրույցը պրանկերները հրապարակել են իրենց պաշտոնական ալիքում։