ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային առաջին խմբաքանակն Է հասցրել 800 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթի շրջանակներում: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել Է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ուկրաինային 800 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ինչ վերաբերում է 800 մլն դոլարի օգնության փաթեթին, ապա այսօր տարածաշրջան է ժամանել մեկ չվերթ։ Տարածաշրջան է ուղարկվել նախնական խմբաքանակը»,–ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում սպասվում է երեք լրացուցիչ չվերթ: