«Աերոֆլոտը» Սոչիից Հայաստան կանոնավոր ուղիղ չվերթերի տոմսեր է վաճառում

Թռիչքներն իրականացնելու է «Ռոսիա» (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) ավիաընկերությունը` ռուսական արտադրության Superjet100 ինքնաթիռներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Աերոֆլոտը» Սոչիից Հայաստան, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա և Ուզբեկստան կանոնավոր ուղիղ չվերթերի տոմսեր է վաճառում, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Թռիչքային ծրագիրը նախատեսված է տարանցիկ ուղևորահոսքի համար և կհետաքրքիր այն ուղևորներին, որոնք Սոչիով մեկնում են ավիաընկերության հիմնական օդանավակայաններից` Մոսկվայից («Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգից և Կրասնոյարսկից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 17 ուղղություններով Սոչիից չվերթերն իրականացնելու է «Ռոսիա» ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) ռուսական արտադրության Superjet100 ինքնաթիռներով։ Սոչիում միջազգային ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներգրավել նմանատիպ մինչև 10 օդանավ։
Մոսկվա-Երևան չվերթեր են չեղարկվել եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով