Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները
Թեկնածուներից երկուսը կին են, նրանցից չորսը իրավաբանական գիտությունների թեկնածուներ են, մեկը՝ մագիստրոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները, տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվականը։
Նրանք են իրավաբանական գիտությունների թեկնածուներ Անահիտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Արտյոմ Գեղամյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և իրավագիտության մագիստրոս Լուսինե Հակոբյանը։
Այս ցուցակը դեռ ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:
Թեկնածուների հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմի հաստատումը հերթական արհեստական օրակա՞րգն է
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։