Թուրքիայից ՌԴ արտահանումը 50%-ով նվազել է, իսկ Ուկրաինա՝ գրեթե զրոյացել

Թուրքիայի Կենտրոնական բանկը ներկայացրել է վիճակագրություն արտահանման ծավալների վրա Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիայից դեպի Ռուսաստան ու Ուկրաինա արտահանումներն էականորեն նվազել են, պատճառն Ուկրաինայի իրադարձություններն են։ Արտահանումների մասին վիճակագրությունը ներկացրել է Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և ուսումնասիրությունների վարչության պետ Օրհուն Սևինչը, փոխանցում է թուրքական Sözcü թերթը։
«Դեպի Ռուսաստան արտահանումները նվազել են կիսով չափ, իսկ դեպի Ուկրաինա՝ գրեթե զրոյացել»,-հայտարարել է թուրք պաշտոնյան։
Բացի այդ, Թուրքիայի ԿԲ նախագահ Շահափ Քավջիօղլուն էլ խոսել է զբոսաշրջության ոլորտի խնդիրներից։ Նա նշել է, որ տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով զբոսաշրջության ոլորտում ռիսկեր են ի հայտ եկել, բայց դրանք փոխհատուցելի են այս պահին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։