Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը ևս մի բրիտանացի նախարարի են անկեղծացրել

Լոնդոն
Բրիտանացի նախարարը խոստովանել է, որ անգլիական ընտանիքները պատրաստ են ընդունել և ամեն կերպ օգնել ուկրաինացի ազգայնականներին ու նեոնացիստներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը ռուսաստանցի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում, որոնք զանգահարել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից, խոստովանել է, որ անգլիական ընտանիքները պատրաստ են ընդունել և ամեն կերպ օգնել ուկրաինացի ազգայնականներին ու նեոնացիստներին։
Պրանկերներից մեկը, ով ներկայացել է որպես Ուկրաինայի վարչապետ, Պատելից հետաքրքրվել է, թե արդյոք անգլիացի ընտանիքները կվախենան նացիոնալիստներին, որոնցից Պուտինը փորձում է ստիպել զգուշանալ։
«Դուք միանգամայն ճիշտ եք։ Կցանկանայի նշել, որ երեկ մենք ֆինանսական աջակցության ծրագիր ենք սկսել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց շահագրգռվածությունը արտահայտել իրենց տանը ուկրաինացիներ ընդունելու հարցում»,-նշել է ներքին գործերի նախարարը։
Սակայն «Շմիգալը» ընդհատել է նրան և պարզաբանել, որ խոսքը հենց այն մարդկանց մասին է, որոնք ազգայնական են համարվում, ինչպես նրանց փորձում է ներկայացնել Պուտինը, որպեսզի նրանցից վախենան ամբողջ աշխարհում․ այնտեղ շատ բանդերականներ կան, նեոնացիստներ։ «Ես հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն վախենա նրանցից»,-ասել է պրանկերը։
«Նրանք միանշանակ չեն վախենում, և այստեղ օգնելու պատրաստակամությունը շատ զգալի է արտահայտվում»,-ժպտացել է Պատելը։
Հրապարակված տեսազրույցի ենթագրերում նշվում է, որ այն տեղի է ունեցել մարտի 15-ին, պրանկերները խոստանում են տեսանյութի ամբողջական տարբերակը հրապարակել մոտակա օրերին։
Ավելի վաղ Վովանն ու Լեքսուսը զանգահարել էին Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին և դարձյալ ներկայացել Շմիգալի անունից։