Ռուս խաղաղապահները փորձում են կանխել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Արցախում

Հակառակորդը շփման գիծը խախտել է ՊԲ ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ադրբեջանական զինուժի հետագա առաջխաղացումը և հրադադարի ռեժիմի խախտումը կանխելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Ստեփանակերտի աղբյուրները։
Այսօր ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայր։
Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են մոտակայքում գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։