ՌԴ-ն ու Իրանն աշխատում են SWIFT-ից դուրս համակարգերի միավորման ուղղությամբ. դեսպան

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի. Արխիվային լուսանկար
Եվրամիությունն ավելի վաղ որոշում էր կայացրել ռուսական յոթ բանկերին անջատել SWIFT-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռուսաստանն ու Իրանն աշխատում են SWIFT միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգը շրջանցելով ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերի միավորման ուղղությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ավելի վաղ Եվրամիությունը որոշում էր կայացրել SWIFT-ից անջատել ռուսական յոթ բանկի: Այդ ցուցակում ներառված են ՎՏԲ-ն, «Ռոսիան», «Օտկրիտիեն», «Նովիկոմբանկը», «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» ու ՎԷԲ․ՌՖ-ն: Այս քայլը Ուկրաինայի հատուկ գործողության համար որպես պատժամիջոց է սահմանվել ՌԴ-ի դեմ:
«Մենք ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ, որ ապագայում այս ոլորտում լավ միջոցառումներ անցկացնենք», - ասել է Ջալալին:
Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը ստեղծվել է ի պատասխան SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի։ SWIFT –ը տեղեկատվության փոխանցման ու վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգ է, որին միացված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելի քան 11 հազար խոշորագույն կազմակերպություններ: