Փաշինյանն իր խորհրդականին Իրան է գործուղում

Նիկոլ Փաշինյան
Արտաշես Թումանյանը Թեհրանում կլինի մարտի 27-ից 30–ը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին Իրան է գործուղում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Արտաշես Թումանյանին 2022 թվականի մարտի 27-ից 30-ը ներառյալ գործուղել Իրանի
Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով»,– նշված է որոշման մեջ։
Թումանյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։
Արտաշես Թումանյան
Հայաստանում կարևոր ապրանքների գները չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն. Փաշինյան
Հիշեցնենք` Արտաշես Թումանյանը ԻԻՀ–ում ՀՀ դեսպան է եղել 2015 թվականից։ Վարչապետի խորհրդական է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 24-ին։