Մոսկվա-Երևան չվերթեր են չեղարկվել եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով

«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Բանակցություններ են տարվում այլընտրանքային լուծումներ գտնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից 31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Իսկ Երևան-Մոսկվա-Երևան չվերթերն իրականացվելու են ըստ ժամանակացույցի։
Տեղեկացվում է, որ այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։
Ավիաընկերությունից խոստանում են պարբերաբար տրամադրել թարմ տեղեկություններ ։