Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել ՌԴ–ից. դեսպան

Քազեմ Ջալալի
Բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՌԴ–ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հացահատիկ և միս գնել Ռուսաստանից, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանում տեխնոլոգիական շատ լավ հնարավորություններ կան։ Ռուսաստանը հին պատմություն ունի այս հարցում։ Իրանը ևս այս ուղղությամբ լավ հնարավորություններ ունի։ Այնպես որ տարբեր հարցերով, տարբեր ուղղություններով փոխգործակցություն է իրականացվում մեր երկրների միջև։ Մենք պատրաստ ենք հացահատիկ, միս գնել, և բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում այս հարցի շուրջ, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի ձեռք բերել Ռուսաստանում», – ասել է Ջալալին։
ԱՄՆ-ն Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացնի
Ռուսաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անցած տարի աճել է 82%–ով և գերազանցել 4 մլրդ դոլար ցուցանիշը։
Անհնար է միանգամից հրաժարվել ռուսական գազից ու նավթից. Ավստրիայի կանցլեր