Հայաստանում կարևոր ապրանքների գները չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն. Փաշինյան

Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում մի շարք կարևոր ապրանքների գներ չեն բարձրանա ու նույնիսկ կիջնեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աշխարհում ու հայաստանում առկա սոցիալ–տնտեսական վիճակին ու գրանցվող համաշխարհային գնաճին։
«Հայաստանն այսօր ներմուծումների ու արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության` չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ։ Հույս ունեմ` առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,–ասաց վարչապետը։
Այդուհանդերձ, Փաշինյանն ընդգծեց սոցիալական խնդիրները մեղմելու քաղաքականության անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այն իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն։
Վարչապետը նաև հայտարարեց, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան։ Այսպես` մարտի առաջին 20 օրվա տվյալներով` Հայաստանում դրամաշրջանառությունը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է ավելի քան 60 մլրդ դրամով։
ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի ավելի քան 1400 քաղաքացի է արդեն գրանցվել ՀՀ պետռեգիստրում
Սա, ըստ նրա, պայմանավորված է մարդկանց մեծ ներհոսքով, ինչը կարող է դրական արդյուքներ ստեղծել։ Փետրվար ամսին ՀՀ–ում, Փաշինյանի խոսքով, աշխատատեղերի աճ է արձանագրվել։ Գրանցված աշխատատեղերի թիվը 646 077 է։
Միջին աշխատավարձը փետրվարին կազմել է 232 235 դրամ։