Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը 3։0 հաշվով հաղթել է ռումինացիներին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 2019 և 2021 թվականներին կայացած մրցաշարերում գրավել էր երկրորդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Եգիպտոսում ընթացող Լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարում հայկական թիմը 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Եղիազարյանը, Հայկազ Ղազարյանը, Նարեկ Հարությունյանը։
Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ
Մրցաշարն անցկացվում է մարտի 23-ից 25-ը։ Մեր հավաքականը 2019 և 2021 թվականներին կայացած մրցաշարերում գրավել էր երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։
Հայաստանի հավաքականից բացի մրցաշարին այս տարի մասնակցում են 12 լրագրողական թիմեր Բելգիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Մոլդովայից, ինչպես նաև Եգիպտոսը ներկայացնող մի քանի թիմեր։
Թիմերը բաժանվել են 3 խմբերի, Հայաստանի լրագրողների հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիայի, Մարոկկոյի և Հուրգադայի թիմերը։