Հայ բռնցքամարտիկները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ): Ասլիկյանը եզրափակիչ մենամարտում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Միշել Բալդասիին, իսկ Շախպազյանը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Օզմեն Քերիմին:
Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ):
Բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը հանդես են եկել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Մեր ընտրանին Խորվաթիայից Երևան կժամանի մարտի 24-ին: