Էրդողանն ու Ջոնսոնը բանակցություններ են անցկացրել Բրյուսելում

Թուրքիայի նախագահ
Բանակցությունները տևել են ընդամենը 25 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի ղեկավարի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում կայացել է մամուլի համար փակ ռեժիմով։ Բանակցությունները տևել են 25 րոպե։
Թուրքիան պետք է բաց շփումներ պահպանի Ռուսաստանի հետ. Էրդողանի ներկայացուցիչ
Թուրքական կողմից ներկա են եղել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Թուրքիան շարունակելու է Ուկրաինայի շուրջ իր նախաձեռնությունները. Էրդողանի խորհրդական