Բավրայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ. Արխիվային լուսանկար
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ երեկ` մարտի 23–ին, կրկին երկրաշարժ էր գրանցվել Վրաստանի և Հայաստանի սահմանային հատվածում` Վրաստանի տարածքում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: