Բայդենի որդին կապ է ունեցել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների հետ. ՌԴ ՊՆ

Կենսալաբորատորիա. Արխիվային լուսանկար
Ռուս զինվորականների կողմից ստացված փաստաթղթերը թույլ են տալիս հետևել ԱՄՆ պետական կառույցների և ուկրաինական կենսաբանական օբյեկտների փոխգործակցության սխեմային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի Rosemont Seneca ներդրումային հիմնադրամը ֆինանսավորել է Պենտագոնի ռազմական կենսաբանական ծրագիրն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով` փաստաթղթերը, որոնք հասանելի են ռուս զինվորականներին, թույլ են տալիս հետևել ամերիկյան պետական կառույցների և ուկրաինական կենսաբանական օբյեկտների փոխգործակցությանը:
«Միևնույն ժամանակ, սերտ կապ կա հիմնադրամի և ԱՄՆ ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, ներառյալ Metabiota-ի միջև, որը Black-ի և Veach-ի հետ միասին Պենտագոնի կենսալաբորատորիաների սարքավորումների հիմնական մատակարարն է ամբողջ աշխարհում»,- ասել է Կիրիլովը։
Նա ընդգծել է, որ Հանթեր Բայդենի հիմնադրամն ունի առնվազն 2,4 միլիարդ դոլարի ռեսուրսներ։
Կիրիլովը նաև հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բացահայտել է Ուկրաինայի տարածքից արտասահման կենսանյութերի տեղափոխման սխեմա։ Ընդհանուր առմամբ դուրս է բերվել ավելի քան 16 հազար բիովերլուծություն։
Միայն 2018-ից 2020 թվականներին ծրագրերի ֆինանսավորման չափը կազմել է մոտ 32 միլիոն դոլար։ Հայտնաբերված ռուսական ռազմական փաստաթղթերում ասվում է, որ Միացյալ Նահանգների հիմնադրամները ազատված են Ուկրաինայի տարածքում գանձվող հարկերի կամ նմանատիպ այլ վճարների պարտավորությունից:
Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կարգով փաստաթղթեր են ոչնչացրել. ՌԴ ՊՆ