Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի առաջատարն է

Լևոն Արոնյան
ՖԻԴԵ-ի Գրան պրիում խաղարկվում են համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ մրցաշարի երեք տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ և երրորդ տուրերում հայ շախմատիստը ոչ–ոքի խաղաց ռուս Գրիգորի Օպարինի և Անդրեյ Եսիպենկոյի հետ: Առաջին տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Արոնյանը 2 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը:
Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցներ բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաև ռուսաստանցիներ Գրիգորի Օպարինը և Անդրեյ Եսիպենկոն:
Սա Գրան պրի շարքի մրցաշարերից երրորդն է։ Երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: Գրան Պրիում խաղում են 24 շախմատիստներ, 16-ական մասնակիցներ յուրաքանչյուր փուլում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:
Մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու. Արոնյանի ընտրյալը նոր լուսանկար է հրապարակել