ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ Պետդումայի 328 պատգամավորի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարություն
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատը խնդրանքով դիմել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ Պետդումայի և 328 պատգամավորների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՌԴ խորհրդարանի Ստորին պալատը դիմել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
ԱՄՆ իշխանությունը դրան հաջորդած ճանաչումը համարում է «ռուսական զորքերը Ուկրաինա մտցնելու քայլն արդարացնելու հնարք»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու