Այսօր կյանքի ու մահվան շեմին էի. Անդրեն հիվանդանոցում է

Անդրե. Արխիվային լուսանկար
Տեսանյութերում երևում է, որ նրան հատուկ սարքավորում է միացրած, ինչպես նաև կաթիլային սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայտնի երգիչ Անդրեն առողջական խնդիր է ունեցել ու հայտնվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկում։
Նա այդ մասին իր հետևորդներին հայտնել է իր ինստագրամյան էջում։
Անդրեի Instagram story-ն
Անդրեն սթորի բաժնում լուսանկարներ ու կարճ տեսանյութեր է հրապարակել, որտեղ հայտնել է իր վատառողջ լինելու մասին։
««Ձեր աղոթքների կարիքն ունեմ», «Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք, շնորհակալ եմ»»,– գրել է Անդրեն։
Տեսանյութերում երևում է, որ նրան հատուկ սարքավորում է միացրած, ինչպես նաև կաթիլային սարք, սակայն հստակ պարզ չէ, թե ինչ խնդիր է առաջացել երգչի մոտ։
Անդրեի Instagram story-ն