Թուրքիան ԱՄՆ-ից F-35 և Patriot է պահանջում` Ուկրաինային С-400–ներ մատակարարելու դիմաց

С-400
Վաշինգտոնն Անկարային առաջարկել էր ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային՝ Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագիր վերաներառելու ու Անկարայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Անկարան ԱՄՆ-ից պահանջում է F-35 ինքնաթիռներ և Patriot մարտկոցներ մատակարարել իրեն` առանց որևէ նախապայմանի։ Գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունին։
«Արևմուտքը նախ պետք է մատակարարի F-35 և Patriot համակարգեր՝ առանց նախապայմանների, հետո նոր Անկարային խնդրի C-400-ներ տեղակայել Ուկրաինայում», - ասել է Ալթունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագիր վերաներառելու ու Անկարայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու դիմաց։