Շրջված մեքենաներ, տապալված ծառեր. ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տորնադոների հետևանքը

Հզոր պտտահողմերի հետևանքով ԱՄՆ–ում զանգվածային ավերածություններ են գրանցվել։
Sputnik
Երեկ մի քանի հզոր տորնադոներ են անցել ամերիկյան Տեխասով և Օկլահոմայով։
Մեքենաներ են շրջվել, ծառեր են տապալվել։ Միայն Ջեքսբորո քաղաքում մոտ 100 շենք է վնասվել։ Հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրականությունից։
Դպրոցներից մեկում, որտեղ շուրջ 500 աշակերտ է եղել, պտտահողմը պոկել է տանիքը։
Չեխիայի հարավ-արևելքում տորնադո է մոլեգնել. տեսանյութ
Տորնադոյի հետևանքով բազմաթիվ տուժածներ կան։
1 / 16

Միսիսիպի նահանգի Էդվարդսի շրջանում ծառն արմատախիլ է եղել

2 / 16

Միսիսիպի նահանգում սաստիկ քամին ծառը գցել է տան վրա, ինչի հետևանքով փլուզվել է տանիքի և արտաքին պատի մի մասը

3 / 16

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ռաունդ Ռոքում տղամարդն ավերված տան հետնամասում խոսում է բջջային հեռախոսով

4 / 16

Տորնադոյի հետևանքով վնասված տներ․ Նոր Օռլեան, Լուիզիանա, 2022 թվականի մարտի 22

5 / 16

Տորնադոյի հետևանքով շրջված մեքենա, Նոր Օռլեան, Լուիզիանա, 2022 թվականի մարտի 22

6 / 16

Ռաունդ Ռոքի բնակիչներն ուսումնասիրում են տորնադոյի հետևանքով վնասված առևտրի կենտրոնը, Տեխաս

7 / 16

Քամին պոկել է Միսիսիպի նահանգի Էդվարդս քաղաքի կենտրոնում գտնվող շենքի տանիքը, 2022 թվականի մարտի 22

8 / 16

Տորնադոյի հետևանքով ավերված տուն Ռաունդ Ռոքում, Տեխաս, ԱՄՆ

9 / 16

Տորնադոյի հետևանքով վնասված տուն Ռաունդ Ռոքում

10 / 16

Տորնադոյի հետևանքով վնասված տուն Ռաունդ Ռոքում

11 / 16

Գնացքների ուղևորները կանգնած են իրենց վնասված մեքենաների մոտ, Տեխաս

12 / 16

Տորնադոյի հետևանքով կոտրվել են մեքենայի ապակիները, Ռաունդ Ռոք

13 / 16

Տորնադոյի հետևանքով շրջված բեռնատար, Ռաունդ Ռոք

14 / 16

Տորնադոյի հետևանքով վնասված շենք Նոր Օռլեանում, Լուիզիանա

15 / 16

Տորնադոյի հետևանքները Նոր Օռլեանում

16 / 16

Տորնադոյի հետևանքով վնասված շենք, Նոր Օռլեան, Լուիզիանա

ԱՄՆ-ում տորնադոն փլուզել է Amazon-ի պահեստը. տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ