ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Թուրքական «Գյոզթեփե» ֆուտբոլային ակումբի սեփականատերը բանակցություններ է վարում ռուս գործարար Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչների հետ՝ ակումբը վաճառելու համար, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Գյոզթեփեի» սեփականատեր Մեհմեդ Սեպիլը, որը երկրի առաջնությունում թիմի անհաջող ելույթի պատճառով հրաժարական է տվել նախագահի պաշհոնից, Աբրամովիչին տեսնում է որպես ակումբի հավանական գնորդ։
«Սեպիլի և ռուս միլիարդատիրոջ ներկայացուցիչների միջև բանակցություններ են սկսվել։ Հայտնի է դարձել, որ Աբրամովիչը թուրք գործարարի միջոցով շփվել է Սեպիլի հետ։ Նշվել է, որ երկու կողմերի մասնագետները գնահատել են շուկան, և երեկ ակումբի նախկին ղեկավարը գնացել է Անկարա և բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Ռոման Աբրամովիչի դեմ, և նրա ակտիվները սառեցվեցին։ Նա «Չելսիի» կառավարումը հանձնել է լոնդոնյան թիմի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին ու հայտարարել է, որ որոշել է վաճառել ակումբը։