Ռուսաստանն արտաքսում է որոշ ամերիկացի դիվանագետների

ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում
ԱԳՆ-ն ներկայացրել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության արտաքսման ենթակա աշխատակիցների ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին բողոքի խիստ նոտա է հղել, որում մասնավորապես նշվում է, որ ՌԴ–ի դեմ ձեռնարկված թշնամական ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ–ին։
Նշվում է նաև, որ ԱԳՆ-ն ամերիկացի դիվանագետին է փոխանցել ՌԴ–ից արտաքսման ենթակա ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ցանկը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ ամերիկացի դիվանագետները «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել ի պատասխան ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից ռուս դիվանագետների ու ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցի արտաքսման։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։