ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ուկրաինայի տարածքում իրականացվող ռամական հատուկ գործողության վերջին 1 օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է 86 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Մարտի 23-ի երեկոյան ամենօրյա իր զեկույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-մարտավարական և ռազմական ավիացիան խոցել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրամանատարական 6 կետ, հրթիռահրետանային 2 համազարկային համակարգ, դաշտային հրետանային 8 զինատեսակ, զինամթերքի 3 պահեստ, զենքի և զինտեխնիկայի կուտակման 49 տարածք»,- հայտնել է Կոնաշենկովը։
Գեներալը նաև տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացված հակառակորդի տեխնիկայի քանակի մասին։
Ռազմական գործողության ողջ ընթացքում ոչնչացվել են 255 անօդաչու թռչող սարքեր, 189 զենիթահրթիռային համակարգ, 1564 տանկ և այլ զրահատեխնիկա, 158 հրթիռային կայանք, 627 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1367 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։