Պուտինը հանձնարարել է «Գազպրոմին» պայմանագրերը կնքել ռուբլով

Կենտրոնական բանկն ու նախարարների կաբինետը մեկ շաբաթվա ընթացքում պետք է որոշեն Եվրոպայի հետ ռուբլով գործարքների կարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է «Գազպրոմին» հրահանգ տալ պայմանագրերը ռուբլով կնքելու վերաբերյալ։ Տեղեկությունը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքներ մատակարարել ԵՄ և ապրանքներ ստանալ նրանց արժույթով անիմաստ է, այդ պատճառով գազի վճարումները պետք է ռուբլով լինեն։
«Ես կառավարությանը խնդրում եմ համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողություններ»,–հրամայել է Պուտինը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներ ոչ լեգիտիմ որոշումներ են ընդունել՝ սառեցնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվները, հավաքական Արևմուտքը հատել է վստահության սահմանը սեփական արժույթների նկատմամբ։
Պուտինի խոսքով`արտասահման մատակարարվող ռուսական գազի դիմաց վճարվող «վարկաբեկված արժույթներից» հրաժարվելը պետք է կատարվի սեղմ ժամկետում։
Նախագահը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով գործարքների կարգը։
«Ցրվենա Զվեզդան» «Գազպրոմի» հետ համագործակցությունից հրաժարվելու մտադրություն չունի
Նա միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերում նշված ծավալներով և գնով, քանի որ գնահատում է իր հեղինակությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական տնտեսության վրա պատժամիջոցները կտրուկ աճել են և մի շարք ոլորտներում աննախադեպ մասշտաբների հասել։