Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գներն աճել են 20 %-ով

Վառելանյութերի գների ցուցանակ. Արխիվային լուսանկար
Ռուբլով վճարելու մասին Պուտինի հայտարարությունն անմիջապես ազդել է գազի շուկայի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Եվրոպայում գազի գները բարձրացել են 20 տոկոսով և հասել 1370 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Եվրոպայում գազի գինը սկսել է բարձրանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, թե գազի մատակարարման համար հաշվարկներն անհրաժեշտ է սեղմ ժամկետում սկսել կատարել ռուբլով: Նրա խոսքով՝ ՌԴ–ն չի ընդունի «վարկաբեկված արժույթներով»` դոլարով ու եվրոյով վճարումներ բնական գազի մատակարարումների դիմաց:
Պուտինի հայտարարության ֆոնին ռուբլու փոխարժեքը Մոսբիրժայում աճել է դոլարի նկատմամբ։