Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Գրան պրիի երրորդ մրցաշարը

Լևոն Արոնյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ մրցաշարը, որն ընթանում է Բեռլինում:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 65-րդ քայլում։
Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաև ռուսաստանցիներ Գրիգորի Օպարինը և Անդրեյ Եսիպենկոն:
Ինչո՞վ զարմացրեց Տիգրան Պետրոսյանը, որ լեհ շախմատիստն ընկավ աթոռից
Հիշեցնենք, որ սա Գրան պրի շարքի մրցաշարերից երրորդն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: Գրան պրիում խաղում է ընդհանուր առմամբ 24 շախմատիստ, յուրաքանչյուր փուլում՝ 16-ական մասնակից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:
Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում չորրորդն է