Կողոպտել է նախկին կնոջը, շանտաժի ենթարկել. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

Տղամարդը նախկին կնոջից բջջային հեռախոսներ, գումար, ոսկյա իրեր, անձնագրեր, բանկային քարտեր է գողացել , որից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Նախկին ամուսինը կնոջից ստիպողաբար գումար, ոսկյա զարդեր, փաստաթղթեր է գողացել, ապա անձնագրերը վերադարձնելու համար շանտաժի միջոցով պահանջել է 400 000 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ մարտի 21-ին, ժամը 20.25-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է փող, բջջային հեռախոսներ, անձնագրեր և, իրեն ծեծի ենթարկելով, սպառնացել, թե կվնասի:
Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, կնոջ կամքին հակառակ,մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:
Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորն իջել է մեքենայից ու նետվել Կիևյան կամրջից
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի խաղասրահներից մեկից փորձել են խաղային սարք և հեռակառավարման վահանակ գողանալ