ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի կրկեսներում կարգելվի օգտագործել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանիներին։
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: