Կիևում հրետակոծության հետևանքով զոհվել է The Insider-ի լրագրողը

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Խմբագրությունը հայտնում է, որ Օկսանա Բաուլինան խմբագրական առաջադրանքի կատարման ընթացքում է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Կիևում հրետակոծության հետևանքով զոհվել է The Insider* պարբերականի լրագրող Օկսանա Բաուլինան, հաղորդում է խմբագրությունը:
Նա լրագրողական հանձնարարության կատարման ընթացքում հայտնվել է հրետակոծության տակ։
«Օկսանան նկարահանել է ավերածությունները, որի ընթացքում հայտնվել է հրետակոծության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ նրան ուղեկցող երկու անձինք վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց:
* Հրատարակությունը ներառվել է արտասահմանյան ԶԼՄ-ների ռուսական ռեեստրում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։