ՀՀ ոստիկանության պետի տեղակալը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի Ֆիդանյանի այցի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին ապրիլի 3-9-ը գործուղում է Ֆրասնիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov հարթակից։
Ֆիդանյանը մեկնելու է Փարիզ և Բորդո քաղաքներ` արդարադատության համակարգում փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով։
Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումները. ՆԳՆ–ն իրականություն պիտի դառնա այս տարի
Ֆիդանյանի վերադարձից հետո ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: