ԵՐԵՎԱՆ, 23 մարտի –Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել դրամայի չվերածել որոշ ռուս աստղերի մեկնումը արտասահման։
«Համաձայնեք, որ հեռացած աստղը, այնուամենայնիվ, չի կարող ընդհանուր եղանակ ստեղծել: Ռուսաստանը հարուստ է տաղանդներով, հարուստ է աստղերով, և մեկ կամ նույնիսկ մի քանի աստղերի հեռանալը պետք չէ դրամայի վերածել: Արվեստի մարդիկ պետք է արվեստ փոխանցեն մարդկանց։ Ինձ թվում է` նրանք կարող են լավագույն ձևով գործել մեր պատմության այս դժվարին պահին»,– ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ հատուկ գործողության մեկնարկից մեկ ամիս անց մշակույթի գործիչների հետ խոսակցություն չի նախատեսվում. հիմա դեռ դրա ժամանակը չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։