Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի հեղինակներին 1 ամիս ժամանակ է տվել

Գագիկ Ծառուկյան
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը 21 հեղինակ է հաղթահարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրենց աշխատանքները կատարելագործելու համար։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։

«Սա պատմական հզոր գործ է, մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց լավագույնն ու կատարյալը փնտրելու և իրենց աշխատանքներում արտացոլելու համար»,–գրել է Ծառուկյանը:

Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
«Կընդունենք ամենալավը, ամենահզորը». Հիսուսի արձանի ինչ նախագծեր են ներկայացվել Ծառուկյանին