ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում ռուսական տան աշխատակիցները և Վետերանների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության «Նելսոն Ստեփանյան» մեդալ են հանձնել Անտոնինա Սեյրանովային: Նա Հայաստանում մնացած միակ վետերանն է, որ 1945 թվականին Մոսկվայում մասնակցել է Հաղթանակի շքերթին։ Տեղեկությունը հայտնում է ռուսական տան մամուլի ծառայությունը:
Երևանում Ռուսական տան և Վետերանների միավորման աշխատակիցները ՀՀ ՊՆ "Նելսոն Ստեփանյան" մեդալ են հանձնել Անտոնինա Սեյրանովային
© Photo : Русский дом в Ереване
«Երևանում ռուսական տան աշխատակիցները Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանի հետ կարևոր առաքելությամբ այցելել են Անտոնինա Սեյրանովային, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության շնորհած «Նելսոն Ստեփանյան» մեդալը: Այսօրվա դրությամբ նա Հայաստանում ողջ մնացած միակ վետերանն է, որը 1945 թվականի հունիսի 24–ին մասնակցել է Կարմիր հրապարակում կայացած հաղթանակի առաջին զորահանդեսին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Երևանում Ռուսական տան և Վետերանների միավորման աշխատակիցները ՀՀ ՊՆ "Նելսոն Ստեփանյան" մեդալ են հանձնել Անտոնինա Սեյրանովային
© Photo : Русский дом в Ереване
Անտոնինա Սեյրանովան ծառայել է «Սմերշ»–ի շարքերում, մասնակցել է բազմաթիվ մարտերի, բայց առաջինը Լենինգրադի շրջափակման ճեղքումն է եղել, որտեղ նա փոքր վնասվածք ու ուղեղի ցնցում է ստացել։
Երևանում Ռուսական տան և Վետերանների միավորման աշխատակիցները ՀՀ ՊՆ "Նելսոն Ստեփանյան" մեդալ են հանձնել Անտոնինա Սեյրանովային
© Photo : Русский дом в Ереване
Նրա ամուսինը՝ Վարդգես Սեյրանովը, ապահովել է «Կյանքի ճանապարհի» անվտանգությունը, որն անցնում էր Լադոժայի լճով, որը շրջափակված Լենինգրադը կապում էր երկրի հետ։ Նա օդից հսկում էր թշնամու ինքնաթիռների ճանապարհը, և այդ գործողության համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում սխրանքների համար Սեյրանովային շնորհվել է «Արիության համար» մեդալ, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և այլ պարգևներ։
Պատերազմից հետո նա աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: