ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու օրացույցի՝ «Դատավորի կիրակին» այս տարի նշվում է մարտի 27-ին: Այս կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը նախաձեռնում է ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Տեղեկությունը հայտնում են դատավորների միության լրատվական ծառայությունից։
Ոտքով ուխտագնացությունը կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մարտի 27-ին, ժամը 9:30-ին:
Ուխտագնացությանը կարող են մասնակցել ինչպես դատավորներն, այնպես էլ բոլոր ցանկացողները:
Հավելենք, որ Մեծ պահքն այս տարի մեկնարկել է փետրվարի 28-ին ու կավարտվի ապրիլի 17-ին։