Վուլֆն այլևս Վուլֆ չէ. Քայլի Ջեները փոխել է 1.5 ամսական որդու անունը

Մոդել Քայլի Ջեները. Արխիվային լուսանկար
Փոքրիկը Քայլիի երկրորդ երեխան է, որը ծնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Քիմ Քարդաշյանի քույրը` մոդել Քայլի Ջեները, փոխել է շուրջ 1.5 ամիս առաջ ծնված իր երկրորդ երեխային անունը։
Քայլին տեղեկությունը հայտնել է Instagram–ի իր էջում։
«Մեր տղայի անունն այլևս Վուլֆ չէ։ Մենք չեն պատկերացնում, որ դա հենց նա է։ Ուղղակի ցանկացա ներկայացնել ձեզ»,– նշել է մոդելը։
Հիշեցնենք, որ Քայլի Ջեների և պրոդյուսեր Թրևիս Սքոթի որդին ծնվել է 2022 թվականի փետրվարի 2–ին։ Նրան անվանակոչել էին Վուլֆ։
2018-ին էլ զույգն ունեցել էր իր առաջնեկին` Սթորմիին։