Թուրքիան զգուշացրել է նավերին` Սև ծովում ականներ կան

Բոսֆորի նեղուց
Երկրի ռազմածովային ուժերը հորդորել են շատ ուշադիր նավարկել ծովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Տեղեկություն կա, որ Սև ծովի Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստների մոտակայքում ականներ կան ծովում: Դրանք կարող են պոկվել և լողալ դեպի թուրքական ափեր: Այս մասին հայտնել են Թուրքիայի ռազմածովային ուժերը, փոխանցում է թուրքական Hürriyet-ը:
Թուրքիայի ՌԾՈւ հատուկ վարչությունը Սև ծովում նավարկող նավերին հատուկ զգուշացում է ուղարկել` նշելով, որ պետք է շատ ուշադիր նավարկել ու հետևել ականներին:
Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան: