ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում շարժական ականների մասին տեղեկության հետ կապված։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր ազգային պաշտպանության նախարարությունն այս հարցի առնչությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մի անհանգստացեք»,-ասել է Էրդողանը Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև ասել է, որ շարունակում է շփվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հետ:
«Թուրքիան Ուկրաինայի ճգնաժամի հենց սկզբից հստակ դիրքորոշում է որդեգրել։ Մենք կոչ ենք անում առողջ բանականություն դրսևորել ու ուզում ենք, որ լարվածությունը նվազի։ Մենք ինտենսիվ խորհրդակցություններ ենք անցկացնում, որ դրան հասնենք», - ասել է Թուրքիայի նախագահը։
ՌԴ ԱԴԾ-ն մարտի 20–ին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ ու Յուժնի նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր պոկված ականների ներխուժման հնարավորությունը:
Hürriyet թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը խնդրել են նավերին հետևել շարժվող ականներին։