ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը Իվան Ուրգանտին կփոխարինի ռուսական Առաջին ալիքի եթերում: Նա գրառում է արել Instagram-ում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե իբր «Երեկոյան Ուրգանտ» շոուն այլևս չի հեռարձակվի Առաջին ալիքով, հաղորդումը կփոխարինվի մեկ այլ ծրագրով, որը կվարի Գարիկ Մարտիրոսյանը:
«Ֆեյք է», - գրել է Մարտիրոսյանը Instagram-ում (սոցցանցն արգելված է ՌԴ-ում):
Նշենք, որ «Երեկոյան Ուրգանտ» շոուն չի հեռարձակվում փետրվարի 25-ից։ Ավելի վաղ Առաջին ալիքի մամուլի ծառայությունը հերքել էր շոուն փակելու լուրը։ Ուրգանտն ինքը ասել էր, որ արձակուրդ է մեկնել, բայց շուտով կվերադառնա Ռուսաստան։