Շվեդիայում աշակերտը հարձակվել է դպրոցի վրա և սպանել երկու ուսուցչուհու

18-ամյա չարագործը ձերբակալվել է հանցագործության վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Շվեդիայում աշակերտը հարձակվել է միջնակարգ դպրոցի վրա և սպանել երկու ուսուցչուհու, հայտնում է Associated Press-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը Մալմյո քաղաքում հանցագործության վայրում ձերբակալել է 18-ամյա չարագործին։ Նշվում է, որ կասկածյալը դատվածություն չունի և իրավապահ մարմինների հետ մինչ այս խնդիր չի ունեցել։
AP-ն գրում է, որ հարձակման զոհ դարձած կանայք մոտ 50 տարեկան են եղել։ Աշակերտի շարժառիթն այս պահին պարզվում է։