Քրիստինե Գրիգորյանն այցելել է զինվորական հոսպիտալ, տեսակցել բուժում ստացող զինվորներին

ՄԻ պաշտպանը զրուցել է մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վնասվածքներ ստացած զինվորների հետ և պարզաբանել է նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջից։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (21 մարտի, 2022թ). Երևան
Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինվորների հետ, որոնք մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վնասվածքներ են ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողներին պարզաբանել է նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (21 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմը Գրիգորյանին են ներկայացվել ոլորտին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոսպիտալի բժշկական տեխնիկայով հագեցվածության, բժշկական անձնակազմի համալրվածության, ռազմական բժիշկների համար նախատեսված երաշխիքներին առնչվող հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (21 մարտի, 2022թ). Երևան
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ռազմական բժիշկների և ամբողջ բժշկական անձնակազմի աշխատանքն անուրանալի է:
Հավելենք, որ ՄԻ պաշտպանի դերում Գրիգորյանն առաջին անգամ է այցելում զինվորական հոսպիտալ։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (21 մարտի, 2022թ). Երևան